Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Քեյթա Ֆոդեբա



Քեյթա Ֆոդեբա





















Երկնքի սրտում մխրճված զնդան
Եվ հիշողության սևասքեմ ամպեր`
Ահա այսպես է մեռնում 
Իմ հոգին, Հիլդա':

Քամին բերում է բույրը վարդերի
Հեռավոր ափից հայրական իմ տան,
Ես ճգնավոր եմ իմ կարոտներում,
Կյանքը ուռկան է, Հիլդա':

Աճյունս պահիր փոքրիկ սափորում,
Մոխիրն իմ սրտի թող չճանաչի
Հողն օտարների, հողը անանցյալ,
Ի վերջո ես պատմություն եմ, Հիլդա':

Այն գիշեր, երբ սև գնացքը 
Քեզ տարավ ինձնից`
Ես թափուր կայարան եմ, Հիլդա'.
Դատարկությունս վիրավոր գազան է:


Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий