Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Զեխոր Զերարի


Զեխոր Զերարի
(1937-2013)


























Կանաչ սրտով աղջիկ,
Դու ապրում ես վերջին աշունդ
Կոպերին իմ:
Ձեռքերս վերմակդ են,
Հայացքս` գիշերազգեստդ ճերմակ:
Կարոտի որդերը կրծում են մարմինս,
Հոգիս տկարանում է ժամացույցում,
Մերկությունդ հաց է,
Բոլոր զինվորները սոված են
Պատերազմից հետո:

Կանաչ սրտով աղջիկ,
Դու թաքցնում ես տառապանքդ
Թխկիների տակ` մութ գիշերով,
Լուսանները ճանկռում են հոգիդ,
Չղջիկները լցվում են կոկորդդ,
Ես կորցնում եմ թավիշը ձայնիդ
Խուլ անտառներում,
Ես խելագարի պես փնտրում եմ հոտդ
Տերևաթափված ծառերի մաշկին:

Ասա', դու կգա՞ս պատերազմից առաջ,
Դու կհամբուրե՞ս դեռ տաք շուրթերը
Չընկած զինվորի:






















Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի


Комментариев нет:

Отправить комментарий