Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Ժան Բատիստ Տատի Լուտար



 Ժան Բատիստ Տատի Լուտար

(1938-2009 )
























Քո մարմինն ուներ գույնը գիշերվա,
Դու սև սարդ էիր, Սալմա',
Կին իմ սևամորթ, կին իմ մարդասպան,
Օրերի ծաղկեփունջը ես տեղավորում էի
Ծաղկամանում քո նեղ, ջրերում քո մութ,
Դու գողանում էիր թախիծս
Եվ անտերությունս ննջում էր անուշ
Քո պիրկ կրծքերին, 
Ու աշխարհն այս, Սալմա', 
Բարակ իրանիդ ճանապարհն էր լոկ.
Դու ինչու՞ մեռար ուրիշի կեղտոտ, 
Անսեր անկողնում,
Մի՞թե կարծում էիր, որ ես չեմ ապրի,
Երբ դավաճանես դու շոշափելին,
Մի՞թե չիմացար, որ սիրտս մեռավ`
Իմ մեջ հավիտյան, մեկընդմիշտ լռած
Քո ճերմակ երգից...
























Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий