Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Սեմ Կիո Ցզի


Սեմ Կիո Ցզի
(1986)



Որքան լուռ եկավ 
քեզանից հետո ինձ պաշարած աղմուկը:
Թվաց` կյանքն այլևս լուսանցքից դուրս է:
Թվաց` ես կորցրեցի ուրախություն կիսելու շնորհը
և երկրագնդին եղած բոլոր գորտերը
լցվեցին սիրտն իմ, որ ճահիճ էր,
և աշխարհի բոլոր ջրիմուռները
փաթաթվեցին կյանքին իմ, 
որ ջուր էր սև...
Հաշտությունը ծերացրեց ինձ:
Ես ընտրեցի այն, ինչ քեզանից առաջ էր,
քեզ համար նախատեսված էր լոկ նկուղ, 
որ հոգին էր իմ` այն անշոշափը,
որ երբեք չտեսավ Նա, որ ԴՈՒ ՉԷԻՐ...
Այս աղմուկը երբեք չի լքի ինձ,
ինչպես ձեռքդ, որ միշտ կուրվագծի
իմ դատարկ ափը...


***






Թռչունները լռում են երկինքը,
թռչունները, որ բաց ենք թողել վանդակից ներսի
ու կորցրել ենք երկինք նայելու
մեր անմեղ հայացքը,
ու մոռացել ենք ցոլանքը աստղի...

Ինձ հետապնդում է քեզնով դատարկված
երթը աշխարհի, 
սարսափ-աղմուկը արտասուքներիդ,
որ չընկան ոչ մի ասֆալտի վրա,
որ փշրվեցին ապակու նման
ունկերիս պատին
ու պատահաբար ծակեցին սիրտս.
դու հիմա արդեն ուրիշի կինն ես,
և ծանր մեղքն այդ ինձ չի ներելու
հենց ինքը`  Աստված...


Թարգմանությունը`   Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий