Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Ահմադ Շամլու


Ահմադ Շամլու
(1926-2000 Իրան, Թեհրան) 
Սայլերը


























Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը,
Որոնք չունեն մեր ժամանակի ականջներում
Հագեցված երկաթե աղմուկներ,
Ժամանակի մյուս ծայրից եկել են սայլերը:
Սովահարները ոտքի չելան,
որովհետև սայլերի բեռից
Չէր հասնում բույրը տաք հացի:
Մորեմերկները ոտքի չելան,
Որովհետև սայլերի բեռից
Չէր լսվում խշխշոցը հագուստների:
Կալանավորները ոտքի չելան, 
Որովհետև սայլերում եղածը
Ո'չ կախաղան էր, 
Ո'չ ազատություն: 
Ննջեցյալները չելան ոտքի,
Որովհետև չկար հույս,
Որ սայլորդները Հրեշտակներ են:
Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը,
Որոնք չունեն մեր ժամանակի ականջներում
Հագեցված երկաթե աղմուկներ,
Ժամանակի մյուս ծայրից եկել են սայլերը`
Հույսի ոչ մի նշույլ չբերելով...


***

Լեռը սկսվում է առաջին քարերով,
Մարդը` ցավով առաջին:
Իմ մեջ ոճրագործ բռնավոր կար,
Որ չէր հանձնվում կապանքի երգին .
Ես սկսվեցի քո առաջին հայացքից:
Հողմերը փառահեղորեն սրնգահարում են
Մեծահաղթ պարդ,
Ու մեղեդուց հավերժաարևն է 
Ծագում երակներիդ.
Թող այնպես զարթնեմ,
Որ ներկայությունս փողոցները զգան:

Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի






















Комментариев нет:

Отправить комментарий