Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Մուհամմադ Յուսուֆ


Մուհամմադ Յուսուֆ
(1955-2001)
Մի' թախծիր,Սիրտ ի'մ 


























Սիրտ ի'մ, մի' թախծիր: Մի' լռիր, մի' վշտացիր,
Հայրս` բարդին է ճերմակ, որ ճանապարհիս օթևան կտա,
Մայրս` ուռին է: Դաղձը դարձել է ինձ համար մեծ քույր,
Իմ կրտսեր քույրը մի ալ կակաչ է` Երկարացողուն, փարթամ հյուսքերով,
Ես մենավոր եմ` ճիշտ լուսնի նման,
Ես դեռ շատ վաղուց կթառամեի առանց հայրենի իմ եզերքների,
Լեռնագագաթը դարձավ ինձ եղբայր,
Կրտսեր եղբայրս` արծիվը եղավ,
Ես գտա թևերս բնության մեջ զորեղ
Ու թե հարցնեք` ո՞րն է նստավայրդ,
Կպատասխանեմ` աղի հողն է իմ տունը հայրական,
Ամպերն են մահիճն իմ, 
Երկնքով ճախրում եմ հանդերձով նրանց`
Հպելով թևերս երկրային խոտին:
Եվ իմ ժպիտը շանթն է կայծակի, արտասուքներս` անձրև,
Հսկում են ինձ ողջ գիշեր առյուծ - ընձառյուծ: 
Չեմ հաշվել երբեք թշնամիներիս` նույնարյուն, օտար,
Թե քաջ էին նրանք` կյանքս պատրաստ էի տալ հանուն նրանց,
Սակայն ապրում եմ ես չիմանալով` ո՞վ է ինձ ընկեր, ո՞վ ընկեր չէ ինձ,
Լոկ մի ուղեկից ունեմ ես կողքիս, 
գեթ միակ Աստված` աշխարհում ամբողջ...





















Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий