Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Քաթեբ Յասին


Քաթեբ Յասին (1929 -1989) 
Կենդանի հիշողություն
(հատված)




Մեր արյունը
Դարձյալ
Արմատավորվում է:

Թվում էր,
Թե մենք մոռացել ենք
Ամեն բան,
Բայց հողը մեր`
Մանկության օրոցքն ընկած,
Նորից այրվում է նախկին հրդեհով:

Նույնիսկ գնդակահարված`
Մարդը եղունգները խրում է հողը,
Նույնիսկ գնդակահարված`
Նա փորձում է իր վրա քաշել
Սավանը հողի`
Իբրև մի վերմակ,-
Շատ շուտով շնչավորները
Տեղ չեն ունենա ննջելու համար,
Իսկ հողի տակ` գերեզմաններում,
Որ աստղերի պես խորն են, անսահման,
Մեռյալները` հրաձգված սրտերը
ատամներում,
Ամուր կառչում են արմատներից ծառերի,
Մեռյալներն արտաշնչում են հողը
Իրենց ծակ թոքերով,
Որ լցվում է ողջերի կոկորդը`
Համատարած փոշով:

Սպանված նախնիներն են
Հարվածում մեր հիշողությանը`
Հրկեզ արկերով...






















Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий