Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Լեոպոլ Սեդար Սենգոր


 Լեոպոլ Սեդար Սենգոր
(1906-2001 Ժոալ, Սենեգալ)


























Մերկ կին, կին սևամաշկ,
Դու հագել ես գույնդ, որ կյանք է,
Ձևդ, որ սքաչություն է,
Ես հասակ առա քո ստվերում,
Ուր նրբությունը մատներիդ
Փակում էր աչքերս,
Եվ ահա մի շեկ լեռան բլուրներին 
Ես գտնում եմ քեզ, Երկիր Ավետյա'ց`
Սրտում հարավի և ամռան,
Ու գեղեցկությունդ` 
Որպես բազեի հանկարծակի զարկ, 
Կայծակում է ինձ:
Մերկ կին` անըմբռնելի,
Հասուն միրգ` պիրկ մարմնով,
Մթին զմայլանք սև գինու,
Բերան, որ դարձնում է շուրթերս`
Ճերմակ հորիզոններով
Քնարական Սավաննա, 
Որ հևում է Արևելյան քամու 
Սիրաշոյանքներից,
Փորագրված հնչյուն, որ թնդում է
Հաղթողի մատներում,
Սիրահար կնոջ հոգեղեն երգն է 
Կոնտրալտո թավ ձայնդ`
Ոչ մի շնչից չփոթորկվող
Հալած, ողորկ յուղ,
Մալիի արքայազների 
Ու հաղթամարմինների կոնքերով 
Գազել` երկնային կապով,
Գոհարներն աստղեր են
Մարմնիդ գիշերում:
Մտախաղերի մի երանություն,
Քո երփներանգվող մաշկը
Ծածկում է արտացոլանքը ոսկու,
Հրացայտում է տագնապս 
Մազերիդ ստվերում`
Արեգակներից քո իսկ աչքերի,
Մերկ կին, կին սևամաշկ,
Ես երգում եմ անցողիկ թովչանքդ,
Ձևը, որ կցում եմ Հավիտենությանը,
Նախքան խանդոտ Ճակատագիրը`
Կյանքի արմատները սնելու համար
Քեզ կդարձնի մոխիր...

Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի























Комментариев нет:

Отправить комментарий