Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Ալեխանդրա Պիսարնիկ


Ալեխանդրա Պիսարնիկ
(1936-1972 Բուենոս-Այրես,Արգենտինա




























Չդիպչես լռությանս:
Օրը փուշ է իմ կոկորդում,
ժպիտներս` ճայեր:
Այսքան անտարբեր լքում են լքվածները,
այսպես խրոխտ ինքնաոչնչացվում են
մեզանում երբեք չմոռացվողները...

***

Մի սևթաթ կատու 
անթարթ նայում է իմ պատուհանին.
թե պիտի դժոխք գնամ`
դու եղիր բանբերս...

***

Ամեն գիշեր ես վերադառնում եմ 
շիրմաթմբին ընկած աստղի.
ես ու դու մեռանք երջանիկ մահով`
ուրիշների մեջ իրար չփնտրելու արվեստի:

***























Եթե մի օր որոշես վերադառնալ` չգաս.
ես կզգամ ինչպես կոշիկը սեղմեց ոտքդ
և մատներդ փայտացան օգոստոսյան տապին:

***

Ձյան փաթիլները հրեշտակներ են,
որ մաղվում են ուսերիդ`
արցունքներով աղոթքներիս...

***

Երբեք մի փակիր այն դուռը, 
որի ներսում գտնվող մարդը
քո տունն է...


Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի


Комментариев нет:

Отправить комментарий