Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Անդրես Սանչես Ռոբայնա



Անդրես Սանչես Ռոբայնա (1952)
" Գիրքը` ավազե բլուրի հետևում " շարքից



























|||

Այնտեղից` էջերից գրքի,
որը բացվում է իմ հիշողության մեջ,
անդնդախոր լանջերի անկումներից
դեպի ինձ է հասնում ծառերի աղմուկը`
ուր ես վազում էի քարքարոտ արահետով
մայրամուտին` մենակ, ավելի ու ավելի հեռանալով տանից`
դավադիր երկնքի տակ
քարերին ճանկռելով փորագրելու համար
սեփական նախարմատը`
դրանով իսկ թողնելով 
նշանն իմ անվան առեղծվածի.
Երկինքը կրկնում էր գույնը Հողի:

***

VI

Ոտաբոբիկ քայլելով հողով, անցնելով
որթատունկերով, որ պիտի դառնան
նոյեմբերյան գինի,
քարքարոտ հատակով չոր անկման,
շողերով, որ ներծծում էր Հողը`
ոտքը թողնում էր իր հետքը մակերեսին աշխարհի`
ցեխոտվելով լույսով ողողված կավում,
սուզվելով ջրափոսի մեջ`
ամբողջանալու համար լույսի հետ.
արևը մարդու ոտնակրունկից մեծ չէր:

***















Ես կճանաչեմ արմատներս արմավենիների հպումներում,
համբույրներում սառնաշուրթ հողի
և... Մահվան մեջ` ժպիտներում գծուծ:
Ինձ չի մնա նույնիսկ այս գիրքը,
որ կթողնեմ հովիտներում անդարձության.
ես կլինեմ վերջին մահկանացուն,
ով կտեսնի մերձեցումը 
ստորոտների ու երկնքի,
ով կլսի հոգոցը մեղքի և կթրջվի
ավարտով անձրևի...


Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий