Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Հերման Հեսսե



Հերման Հեսսե
(1877-1962 Կալվ,Գերմանիա)



















Շիրմաքարի պես 
Դատարկ գիշերից
Ինձ նայում է բարձս.
Ես չեմ մտածել,
Որ այսչա՜փ դառն է
Միայնակ լինել ,
Որ պետք է քնել
Քո վարսերից հեռու...
Ես հիմա պառկած եմ
Իմ լռած տանը`
Մենության մեջ,
Ուր կախված լամպը
Մերկանում և իր ձեռքերն է
Ձգում դեպի ինձ`
Տաք բերանս մեղմորեն
Հպելով ուշաթափ եղած
Քո թույլ շուրթերին...
Ես արթնանում եմ հանկարծ,
Մինչ ցուրտ գիշերը
Շարունակում է 
Տարածվել փարթամ,
Ու լուսափեղկին 
Պայծառ և պարզ է աստղը.
Չկա՜ս միայն դու...
Եվ ու՞ր են հիմա 
Մազերդ բացգույն,
Քաղցր շուրթերդ 
Որտեղ են արդյո՞ք .
Թույն կա' իմ գինում, 
Եվ շա՜տ է կիրքը 
Խմածս ցավում.
Երբեք չէի մտածել,
Որ այսքա՜ն դառն է 
Լինել միայնակ... 
Առանց քեզ լինել...


Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի


Комментариев нет:

Отправить комментарий