Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Նազիմ Հիքմետ


Նազիմ Հիքմետ Ռան
(1902-1963 Թուրքիա)
Ապրել






















Խորհում է Տարանտա Բաբուն.
մարդու սիրտը,
գլուխն ու ձեռքը`
հայտնագործելով
ընդերքը երկրի,
կրակե աչքերով
աստվածներ են ստեղծել`
այնքա՜ն պողպատե,
որոնք հարվածով
լոկ մի բռունցքի
կարող են երկիրը ճզմել:
Այն ծառը, որ նուռ է տալիս
տարին մեկ անգամ`
հազարապատիկ 
ավել կարող է և տալ:

Մեր այս աշխարհը`
գեղեցիկ այնքա՜ն,
այնպե՜ս ահռելի,
ու ծովափները`
լայնարձակ այնքա՜ն,
որ ամեն գիշեր
բոլորս կարող ենք
Ոսկե ավազին
շարվել կողք-կողքի` 
աստղաջրերի 
մասին երգելով:

Ի՜նչ լավ է ապրել,
Տարանտա Բաբու',
ապրելն ի՜նչ լավ է`
ըմբռնելով աշխարհն
ինչպես գիրք,
որպես սիրերգ 
այն զգալով,
զարմանալով 
մանկան պես,
ապրել`
յուրաքանչյուրս 
առանձին
ու բոլորս միասին,
ինչպես գործում են
մետաքսե կտորը,
ապրել`
ուրախությանը 
խմբովի երգելով
երգեր:

Ապրել, և, սակայն
ի՜նչ տարօրինակ է,
Տարանտա Բաբու', 
ի՜նչ արտասովոր 
պատմություն է սա,
որ այդ` անհավատալիորեն
սքանչելի և աննկարագրելիորեն
ցնծալի բանն` ապրելը,
ծանր է այսչա՜փ ...


Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի


Комментариев нет:

Отправить комментарий