Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Նուար Դզին


Նուար Դզին (1988)
Գետերով արի




Գետերով արի 
ու թափ տուր գիշերը
կոպերիդ իջած
երգը վախճանի:
Ինչ-որ տեղ հաստատ
ապրում է մեկը`
փաթաթված սպասման
տաք թիկնոցի մեջ,
ով չի վախենում
քանդակված ցավից`
թիկունքդ գրկած:
Գետերով արի:
Ջրերին թափված 
ծաղկաթերթերով
ես կլվանամ
ոտքերդ հոգնած,
ես քեզ կսիրեմ
ամենասկզբից...




















Թարգմանությունը`     Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий