Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Ալֆոնսինա Սթորնի


Ալֆոնսինա Սթորնի
(1892-1938, Արգենտինա)






















Եթե կարող ես` խեղդիր ճիչը ճայերի,
որ լցվում է իմ մեջ իբրև արյուն`
դանդաղորեն ճաքճքող խոցի,
որ արթնացնում է 
հիշողությանս վերմակի տակ ննջող
սուր աշնանախտը
և ես դարձյալ սկսում եմ 
տառապել կանոնավոր,
որովհետև բուժվելով քեզնից` 
ես վարակվեցի` 
աշխարհն այլևս անպիտան տեսնելու 
անբուժելի հիվանդությամբ...

***

Ծովափ

Դեղին գլխարկով ծերուկը
Մահացավ կանգնած`
Հենելով թիկունքը
Քարե վանդակներին:

Իմ շորը թրջած
Կանաչ ալիքները
Հոգեհանգստի երգ են մրմնջում նրան`
Փարվելով ափին ներդաշնակորեն:

Հորիզոնի հեռավոր գիծը
Որքան էլ ձգես, մեկ է, իզուր է,
Իսկ վերևում` գլխիցս բարձր,
Սեր արձակող ճիչերն են ճայերի:

Այսպես, հիրավի, դա ճիշտ է.
Կենդանիները դեռ սիրում են.
Թևերը նրանց,
Թաթերը,
Սմբակները
Իրար դեռ սիրում են...

Այսօր ճաշարանում 
Ես լսեցի, թե ինչպես
Ոսկեհեր պատանին
Խզված ձայնով թավջութակի
Հարցրեց. « Կարո՞ղ եմ ուտել
Այս դեղձը, մայրի'կ » :
Չգիտեմ ինչու,
Բառերից այդ
Կծկվեց սիրտն իմ:

Ես նորից հիշեցի այն մարդուն,
Ով մահացավ կանգնած,
և ճայերին ճախրող,
և հորիզոնը` հեռավոր, փախչող...

















Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий