Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Սեսիլիա Գանդի



Սեսիլիա Գանդի






















Ներս արի:
Փակ դուռը դատավճիռ չէ`
Ես չեղարկում եմ հիասթափությունը:
Աչքերդ թաղել ես հոգսերում օրվա
Եվ չես նկատում` ինչպես եմ մեռնում
Անկիրք հայացքում քո:
Ես քեզ ներել եմ` վստահ քայլերով
Հրաժեշտներդ պարտադրված,
Ես քեզ ներում եմ, որ այսօր գալիս
Արդեն մտածում ես` ո՞նց պիտի գնաս,
Եվ ինչ խոսքերով համոզես դու քեզ,
Թե դեռ կա հեքիաթ` աչքերում ուրիշ:
Ներս արի:
Սահեցրու մատներդ 
Ծաղկաթերթերին իմ պարանոցի,
Շոշափիր կրծքիս ընկած արևը,
Խմիր գիշերը իմ քնքուշ ձեռքից,
Չեմ ուզում տեսնել` ինչպես ես մեռնում
Վառվող հայացքում իմ:
Ես չեղարկում եմ տառապանքները,
Ես քեզ սիրում եմ այն հեքիաթներով,
Որ չկան ոչ մի աչքերում ուրիշ:

Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի


Комментариев нет:

Отправить комментарий