Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Մառլեն Մորիա Բենուտտի



Մառլեն Մորիա Բենուտտի (1995)
Տունը` երակի եզրին




















Աշխարհը վառարան է,
երազանքները` փայտ:
Դեմքս, որ թաղվել է կնճիռների ձյուներում,
աչքերս, որ գալիք անկումներիդ փոսերն էին,
ձեռքերս, որ գրկում էին սառը դողով,
ուռիների տակ խեղդած լացս`
պռունկին անտառի,
կարոտի քամին մատներիս ծայրին`
ամենը մի օր քո տունն էր`
երակի եզրին.
երբ շամբուտներում դու ինձ սպանեցիր`
ղողանջից հետո վերջին զանգերի,
կտրվեց երակն ու... Տունը փուլ եկավ.
մարդիկ մոռացան ինձ
եռուզեռում կյանքի,
մայրս երջանկացավ`
տեղափոխվելով Փարիզ,
դու բացահայտեցիր բարձրությունը
երկարաոտք կանանց աշտարակներից
վայր նետվելով
ուռիների տակ իմ ոսկորները
մինչև մահ փնտրեց շունս`
իմ միակ տունը` երակից անդին...



























Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий