Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Ֆրանսուա Վիյոն


Ֆրանսուա Վիյոն
(1431-1463 Փարիզ, Ֆրանսիա)
Աղոթք


















Քանի դեռ պտտվում է Երկիրը, քանի դեռ լույսն է պայծառ`
Տե'ր, ամենքին տուր այն, ինչ չունեն նրանք.
Խելոքին գլուխ տուր, վախկոտին` նժույգ,
Երջանիկ մարդուն փող տուր և մի' մոռացիր իմ մասին:
Քանի դեռ պտտվում է Երկիրը` քոնն է զորությունը, Տե'ր,
Հագեցրու իշխանության ձգտողին,
Շռայլին հանգիստ տուր թեկուզ օրավարտին,
Քավություն շնորհիր Կայենին, և մի' մոռացիր իմ մասին:
Գիտեմ` ամենակարող ես դու, ես հավատում եմ իմաստնությանդ,
Ինչպես հավատում է սպանված զինվորը, որ ինքն ապրում է դրախտում,
Ինչպես ամեն ունկ հավատում է խոսքերիդ հանդարտ,
Որպես և մենք ենք հավատում` չգիտակցելով արարքը մեր:
Աստվա'ծ, Օ Տեր ի'մ, իմ Կանաչաչյա',
Քանի դեռ պտտվում է Երկիրը և դա տարօրինակ է նույնիսկ իրեն,
Քանի դեռ ժամանակն ու հուրը բավական են`
Տուր ամենքին մի փոքր բաժին, և մի' մոռացիր իմ մասին...

Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի
























Комментариев нет:

Отправить комментарий