Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Սիա Ցզի Լիյ


Սիա Ցզի Լիյ 
(1990)





Հասարակածը սառել է:
Ծառերը, որոնց տակ համբուրվել ենք`
հիմա ճարճատում են
ինչ-որ մեկի վառարանում:
Լռել է երգը բալենու,
աշխարհում քնել է
վերջին աստղի հետ արթուն մնացողը,
սերը թախիծն է լոտոսների:
Եթե երբևէ բռնել ես ձեռքը աղջկա`
հրաժեշտներից առաջ 
վերադարձրու սիրտը,
լքելուց առաջ` 
համբուրիր ոտքերը Աստծո
և խնդրիր, որ լույս իջեցնի 
պատուհանին աչքերիդ`
գտնելու համար խիղճդ,
աղերսի Նրան, որ տա քեզ տապան,
երբ սիրուց հետո լինի ջրհեղեղ:
Հասարակածը սառել է:
Թախիծս թափ տամ ջրում լոտոսների`
և արմատներում ծառերի
սպասեմ վերադարձին սիրո...







Թարգմանությունը`  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий