Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Ջոն Պեպպեր Քլարք



Ջոն Պեպպեր Քլարք
(1935

















Մարմինդ սև է, երգ ի'մ, 
Հոգիդ` ճերմակ կարապ:
Կանչդ, որ փաթաթել են
Սառը օձերի գալարումներին,
Լացդ, որ խորտակել են
Հին եգիպտական ջրհորում անտակ`
Ամենը հատուցում ունի, երգ ի'մ:
Նրանք, որոնց մարմինը սպիտակ է,
Հոգին` մրուրի պես սև,
Նայում են ստրուկի կորացած մեջքին
Եվ չեն հասկանում ի ծնե տրված
Ստրկությունն իրենց,
Եվ չեն ճանաչում Ամենատեսին,
Որին կոչում են ինչ-որ մի Աստված,
Որին կանչում են` միայն մեռնելիս:
Ամենը հատուցում է, երգ ի'մ:
Եվ եթե մեռնեմ կորացած մեջքով,
Ապա քո մարմնում, որ սև է,
Հոգուդ կարապի ճերմակ թևերին,
Եվ կարեկցանքով դեպի դժբախտը,
Որն ունի մաշկը հյուսիսամարդու
Ու թշվառ հոգին` բարբարոսների:





















Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий