Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Սաթեն Վարդանյան. ''Տաղերգ Զարթոնքի'' գրքից

Սաթեն Վարդանյան
(1992 Երևան ) 

''Տաղերգ Զարթոնքի'' գիրք, բանաստեղծություններ
Տպագրությունը՝ 2017թ




Մանգաղե խոշոր ավազաթմբեր կքվել են ասես աչքերիս վրա
և թարթիչներիս սև թիկնոցները ծածկում են իմ տաք ու երկնածրար
հայացքը տնանկ՝ այս սպասումներից լիովին հյուծված, հար աստվածահույս...
Ես քեզ սիրում եմ...

Շյուղե մատներով ալ ծերությունը կառչել է սրտիս իր արմատներով 
և արշալույսը թվում է հեռու՝ գարշերես դևի ձեռքերին գերի
սակայն, անվեհեր Արևի որդուն, հավատարմության երդումով կապված... 
Քեզ հավատում եմ...

Ժայռե կարոտս կնճռակալել ու զարնվում է իմ երակներին
որոնց ընդերքում աստղերի երթը անշարժացել է խաչյալի նման
բայց պատանվելով կընթանա դեպի գալարուն լույսը վերազարթնումի... 
Ես քեզ սպասում եմ... 

*** 

Ծովի սնարին կանաչերանգ փառ
Լուսնահար իմ սիրտ, ողբերգ է, ողբերգ
Ծովը մամռապատ ուրու, վրան՝ մառ
Սիրտ իմ, չփակվես ձորձերով անպետք:

Ծովը երգեհոն և սիրտս՝ փրփուր
Եվ սիրտս խռով սուլում է արբած,
Ծովում լողում են հիրիկները կույր
Սիրտս լապտեր է՝ հորիզոն տեսած:

Սիրտս անցել է ծովի կապույտից
Ակնախորշերից մրմուռ է բուրում,
Ծովը դժնդակ, ինչ-որ Արթյուրից
Իր բիլ ծովակն ետ է պահանջում:

Եվ ճայերը բութ չգիտեն թառել
Այն ալիքներին՝ կազմած բանակներ,
Բայց սիրտս, սիրտս սովոր է հառնել
Ծովանդունդներից ՝ թեկուզ գոց լինեն:


***

Գիշերամուտ է: Լեթայի սքեմը 
Նավազն անհունի փոթորկեց նորեն,
Մի կապույտ չղջիկ իր կիսադեմը 
Հավերժ խորտակեց ջրերում մթին...
Իրիկնամուտ է: Լեթայի քողը
Նավազն անհունի կոհակեց կրկին,
Մի ճերմակ թռչուն իր վերջին շողը
Հավերժ կտակեց գետի ընդերքին...
Արևագալ է: Լեթայի ճիչը
Նավազն անհունի լռեցրեց դարձյալ,
Մի կարմրաթև իր սրտի կիրճը
Հար վարագուրեց ջրերով նրա
...

***

Պաշարված քաղաք...
Իրիկնաժամին դարչնե ծառերդ
շեկ եղջերուներ դարձած գոչում են,
բայց լուսածագին խեղճ շղթայակրի
ճակատագիրը ճանկն է ցույց տալիս...

Լռակյաց քաղաք...
Կիսալուսինդ վերածված նավի՝
աստղածովերը ճեղքում է կրծքով,
բայց լուսածագին մոխրաբլուրն իր
հուշում է, որ նա հարճն էր երկնքի...

Տառապած քաղաք...
Եվ քամիդ անգամ ճերմակ ճայ դարձած՝
հսկում է բոլոր մայթերը տրտում,
բայց լուսածագին անսիրտ քո մարդիկ
ասում են իբր քամին թև չունի...

***

Այս մշուշի միջից մի բալենի հառներ
Մի բալենի մեղմեր սրտիս ցավը դժնի,
Հողմամռունչ սիրտս հրդեհներից փրկվեր,
Ու բալենին դառնար անահ ազատորդի...

Մառախուղի միջից այդ բալենին ճոճվեր
Կարմիր վերարկուն իր վայր չգցեր հանկարծ,
Բալենին հազարաչ, թող տագնապս ժխտեր
Ու արթնացում բերեր մութ քաղաքին քնած...

Այս մշուշի միջից մի բալենի հառներ
Մի բալենի դյութեր սիրտս հազարավիշտ,
Ես բալենուն բաշխեի նվիրումներ ու սեր
Ինձ չլքեր երբեք, ծաղկեր սրտումս միշտ... 



***

Նա է որոշել...և հարսնամատը ողջ ճերմակությամբ 
լուսնացոլ լճում տարուբերվում է. Այդպես օրորի՛ր.. 
Չէ՞ որ ձեռքերիդ առանցքը ես եմ, ում քիչ է մնում 
բարձրաձայն կոչես՝ կաթնատամը դեռ չփոխած փոքրիկ... 
Բայց դու սիրում ես...

Նա է որոշել... ինձ ու քեզ ծանոթ մանկախոհությամբ
հնչող ծիծաղը չի ապաքինվում փրկության հույսով...
Եվ կարոտներիդ անծախ լույսերում դեգերող հոգիս
անխոնջ հարությամբ մով խարիսխներ է գցում վերստին...
Բայց դիմանում ես...

Նա է որոշել...և թարթիչներիս ալեկոծությամբ
երիզվող դեմքդ խոյանում է վերԱյդպես ինձ հպվի՛ր...
Չէ՞ որ մատներիդ ուրվականները դեռ խարխափում են
այգալույսերի դեղին և վառվող հանդերձների մեջ...
Արդեն ծնվում ես..

.***

 ՔԵԶ

Քեզ չեմ հորինել...Իմ երազները հայելուց սերված,
մթամածության սպիներն են դյութիչ՝ լուսակաթ, շողուն..
Չէ, չեմ հորինել...Դու վերջանում ես թվացյալ կյանքում,
ուր ակնապարար պատկերներ են լոկ՝ նյութի հիմներով...
Ես չեմ մոգոնում..

Չեմ աստվածարել...Իմ աշխարհներում եղել ես Աստված՝
հարության դափնե անպարտ պսակի դեղնաշորթ հույսով...
Չեմ աղոտացրել...Դու ժամանումն ես նորածին լույսի,
որ զարդարում է անթոշ հուշերիս դիերը գունատ...
Չեմ երփնազարդում...

Քեզ չեմ որոնել... Իմ ճամփաները, մշտաշարժ գոյիդ
հավիտենության պահապաններն են՝ աչերով օրհնյալ...
Եվ չեմ հմայել...Դու ինձ տրվել ես դժոխքից կարմիր,
ուր երկինքները դեռ դժվարահաղթ պարիսպներ ունեն...
Ես քեզ չեմ լքում... 

***

Փռվում է դառը մթնշաղը մեր,
և ես խուլ ու մութ, նաև գերյալ
և՛ խաչը հոգուդ, և՛ «վախը զորեղ»,
և՛ դատաստանը՝ վերջին ու ծանր.
Ահա լարում եմ հատու աչքերդ՝
զույգ խորանները տեսակիդ երդվյալ,
և դու բա՛րկ, և՛ վեհ, և՛ սեր իրական,
և՛ սուրբ խավարս և՛ լույսս համր,
Մարգարեաբար ասում եմ՝ ԻՄՆ ԵՍ...

Ու ես ձգվում եմ դեպի մարմինդ,
ուր նախավկան ոգեսեր է և,
և ի՞նչ է մնում, եթե ոչ պաշտել,
և՛ հլու լինել, և՛ ապստամբ վսեմ,
Մի արևաբորբ հարսնացու անքող՝
հավերժ դեռատի արեգակնաբիբ,
և իրեն արժան աստվածն արևի,
որ քաջ է բոլոր այրերից նսեմ.
Հավատարմաբար ասում եմ՝ ՔՈՆՆ ԵՄ...

Ճախրում է սառը կիսալույսը մեր,
և մենակ ենք մենք, և հար ընտրյալներ,
և գաղթականներ, և հեռու նաև
այս ժահրակալած մարդահաճներից՝
ամեն ժամ պատրաստ խժռելու մեզ,
օ՜ խղճմտանքին որքան ծուռ գամե՛ր,
և դու եզակի, և ես՝ բացառիկ,
և վերանում ենք թևաբախումից.
Հաղթականաբար ասում եմ՝ ԻՄՆ ԵՍ...


*** 

Դու վերջնաշաղինշոյված լռությամբբոլորից ծածուկ կլսես Հենդել՝
Օրատորիան «Սամսոնի», որ քեզ սիրելի է կամ դեռ պիտի սիրես,
Եվ կհեկեկաս որպես նորածինքանզի ունակ չես գեթ մեկ օր ատել...

Արևագալին մի նշանավոր կտավ կհիշես այն Ջեյմս Դրեյփերից,
Որ չի նկարելայլ զարդարել է «Արևածագի դարպասները» սուրբ,
Եվ ամեն անգամ իմ ուրվագիծը աչքերիդ առաջ կհառնի նորից...

Իսկ վերջումհոգի՛սշնչահեղձ ու թույլմենքջատագովներ ճշմարիտ սիրո,
Մեր արտասուքի լաջվարդ շեղջերը կուղղենք Կապույտի շրջանը հայտնի,
Ինչ-որ չի ասվել՝ կմնա միշտ մութև՛ անմարմնավորև՛ խորհրդավոր...


***





















Նահատակվել են կյանքեր անարգող կույր աղմուկները,
և տիեզերքը մատենագրում է խաչե լռություն,
որտեղ իմ սիրտը լուսապակի է.
ես անրջել եմ,
ներիր ինձ Քրիստոս,
դու գիտես նաև,
որ չեմ երկյուղել
երբևէ քեզնից...

Պատսպարվել են ծածկակառքերում ժամանակները,
և փոթորիկը տեղափոխում է կմախքե մի տուն,
որտեղ իմ սիրտը միանձնուհի է.
ես արտասվել եմ,
ներիր ինձ Քրիստոս,
դու գիտես նաև,
թե քանի անգամ
հեռացա քեզնից...

Վերափոխվել են ճակատագրի ճոճվող նավերը,
և առագաստը կառավարում է արծաթե իր դին,
որը պատճենն է կեղեքված սրտիս.
ես բարձրացել եմ,
ներիր ինձ Քրիստոս,
դու գիտես նաև,
որ չկա ոչ ոք
սիրելի քեզնից...

***

Ես քեզ սիրելով՝ իմ սարսուռներից
վրեժ կլուծեմ և նվաճողի
Քո արդարացված գոյության շեմին
կավետեմ հոգուդ երկունքը նորեն,
Ու քեզ սիրելով՝ իմ հաշիվները
մարած այս կյանքում, ես դարմանողի
Տատասկոտ ճամփից չեմ շեղվի երբեք՝
ինչ-որ մարդահոտ ձևերից չնչին.
Իմ սերը հաղթ է...

Եվ քեզ սիրելով՝ ես ժամանակի
սադայելական հայելու խորշից
Հորդացող թույնը ոչ թե պարսավանք,
այլ կյանքիս իբրև ընծա կընդունեմ
Ու իմ լռությամբ ես հար կպաշտեմ
քո լուսաշապիկ գեհենը դրկից,
Որ դավադրամոլ աշխարհի սրտում
մեր ծաղիկները կրկին արձակեմ.
Իմ սերը հաղթ է...

Ես քեզ սիրելով՝ քո ոգու համար
անզարդ կծնկեմ անհայտ տաճարում,
Ուր երկրավորը չի եղել բնավ
ու չի խորտակել խորանը միակ,
Ու քեզ սիրելով՝ քո մթնշաղոտ
աչքերում մոլի պիտի խնկարկման
Հուրը բորբոքեմ՝ հանուն ապրումի,  
հանուն կարոտի, որ ստիպում է լալ.
Իմ սերը հաղթ է...

***



























Դու ինձ կգտնես այս տիեզերական պտտահողմերում
իբրև պատժակիր՝ ուսերիս վրա մեղքերն աշխարհի,
երկրի քարերն առած կրծքիս տակ, փշեպսակը
եղկ դավադրության՝ մխրճած կաթե իմ թիկունքի մեջ.
Ոչ ոք անունս դեռ չի շփոթել...

Ես հավատում եմ անձնվիրության վերադարձներին,
փյունիկվող հոգուն՝ սիրո և մահվան առասպելներով,
մարգարեներին՝ ինձնով հմայված, որ պիտի կրեն
Աստծո զայրույթը ի ներքո մաշկի և երակներում.
Ոչ ոք աչքերս դեռ չի ճանաչել...

Դու ինձ կգտնես լուսնի դիվական արահետներում
իբրև արշալույս՝ մազափնջերիս մոռացման բեռներ,
և սրտիս կապված կրքի մրրիկներ՝ բարկ, հրալեզու,
որոնք գամված են կարմրակաթիլ իմ արցունքներին.
Ոչ ոք կյանքիցս դեռ չի հեռացել...

***

 Խաչ-տեսիլ

Վագներյան գիշեր...
Եվ լռությունս քրքումի դեղին
սպիներն է թողնում` ապրած տենչերի
մերձիմահ ու գորշ ուրվատեսիլներ
պատկերող քամուն. չմեկնե՛ս Վագներ...

Վագներյան հուշեր ...
Եվ մոռացումս ոսկեշուշանի
թերթերն է պոկում՝ ի նշան կյանքի,
որ թավալվում է հառաչող լուսնին
երբեք չմատնող աչքերի մահճում...

Վագներյան Իմ սեր ...
Եվ հաշտությունս քո սմբակների
կնիքն է սրբում` հարություն առնող
շրշուն արևի հուր-զգեստներից
հրդեհված երթում. ապրի'ր, իմ Վագներ... 

*** 

Գիշերաժամին խոնարհ հասկերը`
դեղնաշիկավուն լուսնին բարուրած,
քամու տաղերով գաղտնի հնչեցրին
կույս պատարագներ կախարդատեսիլ,
և աղաղակեց տիեզերամոտ
իմ սիրտը ծաղկեես ինչ-որ մեկին
ցավ եմ պատճառել...

Գիշերալույսին այդ նույն հասկերը
վայր ընկան լուսնի կրծքալանջերից՝
մորեմերկ ու լի, որոնք անցել են
փոշեմրրիկի հայելու միջով,
և վերածվել են լույս մկրտության
ճերմակ վարդերի. ինձ ինչ-որ մեկը
ցավ էր պատճառել...

Արևածագին հասկե պսակը
լեռնաբաշերը հարդարեց լռին,
երեք կին անցան. զմրուխտե բիբեր
ունեցող կինը արտասվեց ուսիս,
ոսկեաչ կինը ծով էր արցունքե,
արևաբի՜բը. երևի Աստծուն
ցավ եմ պատճառել...

***

























Աստղերի հանգույն բյուր կարապները
գրկել են ահա քաղաքը թխաչ
և կաթնաճերմակ որովայններով
գորշ տանիքներին օրհնանք են մաղում,
և սեր են բաշխում հունվարյան սառը
կեսգիշերներից դադրած աշխարհին,
իսկ ես դատարկ եմ. ո՞վ է ինձ մատնել...

Հնաշունչ երկրում վաղուց չեմ տեսել
կարմիր ճամփորդի եղջյուրները սեգ,
և թե ինչպես են բեկորներ դարձած՝
պոկվում ոսկեբոց զավակատնից,
և իսկույն թևում հանդերձանքներով
արծվե համբարձման՝ ետ գալու ձգտմամբ,
իսկ ես դատարկ եմ. ինձ ո՞վ կմատնի...

Ձյունը արծաթի ձայն է հիշեցնում`
ինչ-որ անժամկետ թախծանվագով,
և այս քաղաքը ծանր նվում է
քարափոշու ուրուների տակ,
և աղերսանքի արնահետքերից
մարտիրոսանում հարսնածաղկի պես,
իսկ ես դատարկ եմ. արդյոք մատնե՞լ ես

***

Անտառն արձակեց ծամերը դալար`
Զմրուխտե լճի փռված քղանցքին,
Կեսօրյա տապը վրեժից վարար
Հողե լանջերը համբուրեց կրկին:

Թեքվեց մերկագեղ արևը ողորկ
Դեղձան աչքերում՝ բուրազեղ հոգին,
Աննկատ իջավ՝ շողերին մորմոք
Սփռեց լույսերը գիշերվա վերքին:

Զեփյուռը ճերմակ, անլաց ցնցումով
Փարվեց անտառի հյութեղ ծնկներին,
Երկնակամարն իր հառաչանքով
Երգեց ծնունդը թավ լուսաբացի:

***


Գահավիժում է աճյունը լուսնի՝
Իր դավանանքը երկիրն է խլել,
Իսկ մեհենակալ Արևը հուռթի
Երկնի խորշում է ապաստան գտել:

Վարգում են կարմիր ցոլքերը նրա,
Բացվել է սիրտը հրդեհող տապից,
Եվ հալածական աստղերը վաղվա
Լուռ փշրվում են մրրկահողմերից:

Հպատակվում է փշե Հրարփին`
Իր ցնորքներին ընդմիշտ համբարձվող,
Չի հասնում երբեք մացառուտներին,
Նա վայրի կին է և բոսորաբորբ:


***




















Պարզապես զառանցանք

Մահաշշուկ է լռությունը այս,
ուր զառանցում է պոեզիան անոք.
Խելագարվել եմ...
Դժոխքի եզրին վայրի կարոտը 
խեղդամահ եղավ,
իսկ դու քայլում ես վարսերիս միջով,
իսկ ես կանգնել եմ դղյակում կարմիր.
բանաստեղծությու՞ն... 
Դիվահարվել էսպասումս թշվառ, 
և մենք ազատ ենք,
դու չես հասկանու՞մ . քեզ սիրում էի,
հիմա առավել՝ արնախում Մուսա
և թունոտ կիրքը հալածում է ինձ
քո իսկ աչքերով՝ միայն մեզ հայտնի.
ես ... Ես պաշտում եմ այդ զույգ դևերին,
և մեղավոր է գիշերը ձգվող`
երևի կապրեմ. 
Կրակով հղի դժվար է ապրել...

***

ՍԵՐ, ինձ մոտ արի համրաքայլ, և բեր
արևե սկիհը, զի դյուցազունն ես
այս աստղաքանդակ երկնագմբեթի.
Իմ մերկության չափ էլ մի արտասվիր...

ՍԵՐ, համբուրել եմ հիր տիեզերքում
թափառող սիրտդ և լիալուսնի
պղնձե ծովում լողալ սովորել.
Իմ մենության չափ մի արդարացիր...

ՍԵՐ, շոշափիր հոգիս՝ Աստծո չափ հոգնած
և պարանոցս իբրև հայելի՝
մոտեցրու կրծքիդ շեկ հովիտներին.
Իմ լռության մեջ արյուն է կաթում...

***

Դեղնաժեռ արտը քամուց կախարդված՝
Ցորեն-ծամերը սրինգներ սարքեց,
Երգը սլացավ՝ լուսնով հրդեհված
Դեպի լեռները՝ բիլ ու երկնահեց...

Եվ նվա՛ց, նվա՛ց երկինքը հսկա,
Արտը լվացվեց կաթե արցունքով,
Գանգուր աստղերի պսակն արծաթյա
Շուրջը հարդարեց իր ճերմակ ցոլքով...

Ոսկեհեր արտը քամով բարուրված՝
Ցորեն-բիբերից նշխարներ կարեց,
Սրնգի ձայնը ճախրեց դեպ Աստված.
Իսկ իմ այս երգը ինձ ո՞վ նվիրեց...

***


Մելամաղձության կարմիր փոսերում
խնջույք է խղճի. դուք չեք մոտենա
արդարությանս ճերմակ վահանը
երիզող կապույտ մանուշակներին...

Եվ նիզակներին, որոնք ընկնում են
իմ չոր աչքերից, չեք դիպչի երբեք,
զի Ազնվության տաքսիրտ մարգարեն
հրամայում է հոգիս չկշռել...

Կաթիլե վանքը իմ արև-արյան
դուք չեք պղտորի նույնիսկ դժոխքում,
և ես չեմ ձուլվի խառնածիններին,
ովքեր տենչում են ՍԻՐՏՍ ավերել...

Մելամաղձության կարմիր փոսերում
խնջույք է լացի. ես մոռացել եմ,
թե ով էր գրկել սառցե ծնկներս
կամ ով էր դավել մերկ լուսածաղկին... 





2 комментария: