Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Բիրագո Դիոպ



Բիրագո Դիոպ
(1906 - 1989) 










Հանգցրու' լույսը:
Թող մթության մեջ աչքերիցս թափվեն
Մորմոքների չղջիկները,
Թող ցավս դառնա փշրված աչքը
Կիսալուսնի:
Երեկ գիշերը կառամատույցում
Լսեցի ինչպես սպանեցին վերջին
Ոսկեկուրծք ճային
Եվ ծովը դարձավ հավերժ սգավոր:

Լույսը հանգցրու':
Թող իմ աչքերը երբեք չտեսնեն
Արյունոտ ձեռքերը հեքիաթասպանի,
Որն ինձ ամեն օր
Դավաճանության դեղին սկուտեղով
Անվրդով բերել է 
հանապազօրյա հաց և ջուր:

Լուսանում է:
Աշխարհում ամեն բան ունի գերեզման,
Սերը մեռնում է այսպես անշիրիմ...

*** 






















Ես գնում եմ անհրեշտակ քաղաքն այն,
ուր վերջին անգամ օվկիանոսը լռեց
արցունքից լուսնի:
Իմ հոգում թառամել է սպասումի խատուտիկը:
Բոլոր խորանարդները չափագրում են ցավը,
ամեն ցավ բազմարմատ է:
Որքան ոտնահետք կա երկնքում,
այդքան չանցած ճանապարհ ներքևում:
Եթե սերը հեռացել է զառիթափով` 
կամուրջներով ետ չի դառնա:


Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий